Թուրքիան ընդգրկվել է մանկահասակ զինվորներին հակամարտությունների մասնակից դարձրած երկրների ամերիկյան ցուցակում՝ դառնալով ՆԱՏՕ-ի՝ այդ ցանկում հայտնված առաջին անդամը
Միացյալ Նահանգները Թուրքիան ընդգրկել է այն երկրների ցանկում, որոնք անցյալ տարվա ընթացքում զինված հակամարտություններին մասնակից են դարձրել մանկահասակ զինվորների։ Այդ ցուցակում առաջին անգամ ներառվել է ՆԱՏՕ-ի դաշնակից պետություն, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը և հավելում, որ այս քայլը, հավանաբար, ավելի կբարդացնի Վաշինգտոնի և Անկարայի միջև արդեն իսկ սրված հարաբերությունները։
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը «Թրաֆիքինգը մարդկանց շրջանում» (TIP) 2021 թվականի զեկույցի շրջանակում հաստատել է, որ Թուրքիան «շոշափելի աջակցություն» է ցուցաբերում Սիրիայում գտնվող «Սուլթան Մուրադ» դիվիզիային, որը, Վաշինգտոնի խոսքով, հավաքագրում և օգտագործում է մանկահասակ զինվորների։
Թուրքիան Վաշինգտոնի քայլին անմիջապես չի արձագանքել։ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան լրագրողների հետ զրույցում նշել է, որ Լիբիայում ռազմական գործողություններին մանկահասակ զինվորիների մասնակցության խնդրի լուծման հարցում Վաշինգտոնը հույս ունի աշխատել Անկարայի հետ և հավելել, որ նման ցուցակում ՆԱՏՕ-ի անդամ պետությունն առաջին անգամ է ընդգրկվում։
Հայտնի է, որ Թուրքիան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական խմբավորումների դեմ իրականացրած գործողություններում, ինչպես նաև լիբիական հակամարտության շրջանակում, հաճախ է ներգրավել մանկահասակ զինվորների։
Պետդեպարտամենտի զեկույցի համաձայն՝ այս ցուցակում ընդգրկված կառավարությունները ենթակա են անվտանգության որոշակի օժանդակության և ռազմական տեխնիկայի առևտրային լիցենզավորման վերաբերյալ սահմանափակումների՝ նախագահի կողմից հայցից հրաժարվելու բացակայության դեպքում։ Դեռևս պարզ չէ, թե Թուրքիայի նկատմամբ ինչ սահմանափակումներ կկիրառվեն։
Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը տեղեկացրել է, որ վերոնշյալ ցուցակում Թուրքիայի ընդգրվելն ու Աֆղանստանում Քաբուլի Համիդ Քարզա օդանավակայում վերահսկողությունն ստանձնելու շուրջ Թուրքիայի հետ կառուցողական քննարկումները իրար չեն կապվի։