Ծրագրավորողները ստեղծել են մի գործիք, որն ապագայում իրենց թողնելու է առանց աշխատանքի
Microsoft ընկերությանը պատկանող GitHub հարթակը ու OpenAI ընկերությունների համատեղ ջանքերը շուտով կարող են ծրագրավորողներին առանց աշխատանքի թողնել: Հիմա սա չափազանցության պես է հնչում, բայց որ միջին ու ցածր որակավորման մասնագետները շուտով կլքեն դաշտը, սա փաստ է:
Երկու ընկերությունները մշակել են Copilot կոչվող գործիքը, որը ներդրվել է Visual Studio Code բազմապրոֆիլ տեքստային խմբագրիչի մեջ. դա այն հարթակն է, որտեղ գրվում է ծրագրային կոդը:
Այդ գործիքը վերլուծում է ծրագրավորողի գրած նախնական կոդն ու այնուհետև սկսում է ինքնուրույն շարունակել՝ արդյունքում գեներացնելով ամբողջական ծրագրային կոդ: Գործիքն առայժմ գտնվում է փորձարկման փուլում և առանց ծրագրավորողի դեռ հնարավոր չէ դրանից օգտվել, սակայն հաշվի առնելով ավտոամատացման ոլորտում OpenAI-ի ունեցած հաջողությունները, ամեն ինչ դեռ առջևում է:
Շուտով ընկերությունները թողարկելու են նաև առանձին API, որը ծրագրավորողներին հնարավորություն կտա ունենալ Copilot-ի հնարավորություններն իրենց ծրագրերում:
Copilot-ը փորձարկելու համար կարող եք անվճար գրանցվել պաշտոնական կայքում: Այն աշխատում է JavaScript, Python, Go, TypeScript և Ruby լեզուների հետ: