Տարեկան 36.000-ից մինչև 180.000 դոլար. Սպիտակ տունը բացահայտել է՝ որքան աշխատավարձ են ստանում աշխատակիցները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը բացահայտել է Սպիտակ տան աշխատակիցների եկամուտների մասին տվյալները, գրում է Forbes-ը:
Ինչպես հետևում է զեկույցից, տղամարդկանց և կանանց աշխատավարձերը գրեթե հավասար են: Եկամուտների միջև տարբերությունը կազմում է 1 տոկոս. կանայք միջինը վաստակում են տարեկան 93 752, իսկ տղամարդիկ՝ 94 639 դոլար:
Միևնույն ժամանակ, կանայք կազմում են Սպիտակ տան աշխատակիցների մոտ 60 տոկոսը:
Սա կտրուկ հակադրվում է Դոնալդ Թրամփի վարչակազմին, որում աշխատավարձերի տարբերությունը կազմում էր տասնյակ հազարավոր դոլարներ:
Առավելագույն տարեկան աշխատավարձ՝ 180 000 դոլար, ստանում է 22 աշխատակից: Այս ցանկում ներառված են Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, աշխատակազմի ղեկավար Ռոն Քլեյնը և նախագահի ավագ խորհրդական Նիրա Տանդենը:
Ցածր պաշտոններ զբաղեցնող աշխատակիցները տարեկան ստանում են 48 հազարական դոլար: Ամենացածր աշխատավարձը ստանում են Սպիտակ տան տնտեսագետ Ջին Սփերլինգը և կորոնավիրուսի արձագանքման հարցերով համակարգող Ջեֆ Զիենտը՝ տարեկան 36.000 դոլար: