Ռուսաստանն ուղեծիր է դուրս բերել 36 բրիտանական արբանյակ (տեսանյութ)
Ռուսաստանի «Վոստոչնիյ» տիիեզերակայանից ուղեծիր է արձակվել OneWeb ընկերության 36 կապի արբանյակ: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Ռոսկոսմոսի» գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինին, արձակումն իրականացվել է «Սոյուզ-2.1բ» հրթիռով:
«36 տիեզերասարքերը գտնվում են ուղեծրում: Առաքելությունը հաջողությամբ է ավարտվել: Շնորհավորում եմ»,- իր թելեգրամյան ալիքում գրել է Ռոգոզինը:
Հրթիռի արձակումը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 15:48-ին (երևանյան ժամանակով՝ 16:48): 10 րոպե անց արբանյակներ տեղափոխող հատվածն առանձնացել է «Սոյուզի» երրորդ աստիճանից: Արբանյակները գտնվում են 450 կմ բարձրությամբ:
Հերթական արձակումից հետո OneWeb-ի արբանյակների թիվն ուղեծրում հասել է 254-ի: