«Porsche»-ն ներկայացրել է պատմության մեջ ամենահզոր շարժիչով զինված նորագույն ամենագնացը (լուսանկարներ)
Գերմանական Porsche ընկերությունը ներկայացրել է իր առաջատար ամենագնացի հզորացված տարբերակը, որը զինվել է ավտոարտադրողի կողմից երբևէ պատրաստված ամենահզոր V8 շարժիչով:
Ինչպես հայտնում է Luxury Launches-ը, խոսքը 2022 թվականին շուկա հանվելիք Porsche Cayenne Turbo GT մոդելի մասին է, որի հզորությունը կազմում է 631 ձիաուժ: Արտադրողի խոսքով՝ մեքենան 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է ավելի արագ, քան մի շարք սպորտային մոդելներ:
Մեքենան հնարավորինս թեթև դարձնելու համար մեքենաշինական հսկան GT տարբերակի տանիքը պատրաստել է ածխածնի մանրաթելից:
Մեքենայի սրահը նույնպես ներկայանում է առավել սպորտային դիզայնով, քան սովորական մոդելինը: Դիմացի և հետևի նստելատեղերը պատված են ալկանտարայով, իսկ գլխամասին պատկերված է Turbo GT գրությունը: