Հրայր Թովմասյանը ՍԴ միակ անդամն է, որ պարգևավճար չի ստանում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սահմանադրական դատարանի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Հրայր Թովմասյանը, ինչպես ՍԴ նախագահի պաշտոնում, այնպես էլ շարքային դատավորի, ՍԴ միակ անդամն է, որ շարունակում է չստանալ ամենամսյա պարգևավճարը, թեև Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք դա չգրված օրենք դարձավ, և ամեն ամիս աշխատավարձի 30 տոկոսի չափով պարտադիր տրվում է պետական համակարգի աշխատակիցներին՝ որպես հավելավճար։ Թովմասյանի կարծիքով, դա անօրինական է։
Ի դեպ, փոխարենը իշխանության սրտի դատավոր Վահե Գրիգորյանը մեծ հաճույքով ստանում է և աշխատավարձը, և պարգևավճարը, և աշխատանքի գնում է, երբ ուզում, ինչքան ուզում է»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։