Մբապեն ՊՍԺ-ին հաղորդել է, որ մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, ամեն հավանականությամբ, չի երկարաձգի ակումբի հետ պայմանագիրը։
Ինչպես հաղորդում է Marca-ն՝ 22-ամյա ֆուտբոլիստը ղեկավարությանը զգուշացրել է, որ մտադիր չէ նոր պայմանագիր կնքել։ Չնայած նրան, որ գործող պայմանագիրը մյուս ամառ ավարտվում է, փարիզեցիները մտադիր չեն վաճառել Մբապեին այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Ակումբը պատրաստ է սպասել պայմանագրի ավարտին։
Միևնույն ժամանակ Մադրիդի «Ռեալում», որը Մբապեի գլխավոր հավակնորդն է, վստահ են, որ ամառվա վերջում ՊՍԺ-ն կվաճառի Մբապեին։ Ֆուտբոլիստն ինքը չի պնդում, որ այս ամառ հեռանա ու չեզոք դիրք է բռնել։
Մբապեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականից, որտեղ տեղափոխվել էր «Մոնակոյից»։
Աղբյուր ArmSport.am