TikTok-ն օգտվողներին ավելի երկար տեսանյութեր ստեղծելու հնարավորություն կտա
TikTok-ն օգտվողներին ավելի երկար՝ մինչեւ երեք րոպե տեւողությամբ տեսանյութեր ստեղծելու հնարավորություն կտա:
«Առաջիկա շաբաթների ընթացքում մենք TikTok-ում ավելի երկար տեսանյութեր ստեղծելու հնարավորություն կտանք բոլորին, ինչը մեր համաշխարհային հանրությանը թույլ կտա անմիջապես TikTok-ում նկարահանել, վերբեռնել եւ խմբագրել մինչեւ երեք րոպե տեւողությամբ տեսանյութեր»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Չինական ByteDance-ին պատկանող TikTok-ի հաջողությունը շատ սոցիալական ցանցերի դրդել է իրենց հարթակներում կարճ տեսանյութերի ծառայություններ ավելացնել: