Մոսկվայում արհեստական օդափոխման միացված կորոնավարակակիրների թիվը գրեթե կրկնապատկվել է
Մոսկվայում կորոնավիրուսով վարակված հիվանդների թիվը, որոնց արհեստական օդափոխման սարքին են միացրել, հունիսի 14-ի ի վեր ավելացել է մեկուկես անգամ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին վկայում են ՌԴ մայրաքաղաքի՝ վիրուսի վերահսկման օպերատիվ շտաբից:
Հաղորդվում է, որ հունիսի 14-ին արհեստական օդափոխման սարքին 457 մարդ է միացված եղել: Հուլիսի մեկի դրությամբ՝ այդ թիվը հասել է 709-ի:
Նշենք, որ վերջին շաբաթներին Մոսկվայում և ՌԴ մնացյալ հատվածներում կորոնավիրուսի նոր ալիքի բռնկում է նկատվում:
Ընդհանուր առմամբ, ՌԴ-ում կորոնավարակակիրների թիվը գերազանցել է 5,5 մլն-ը, մահացածներինը՝ 135 հազարը: