Բաքվում Չինաստանի դեսպանն ասել է, որ «Զանգեզուրի միջանցքը ներդրում կունենա «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տրանսպորտային նախագծում»
Զանգեզուրի միջանցքը ներդրում կունենա «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տրանսպորտային նախագծում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Չինաստանի դեսպան Գո Մինն այդ երկրի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի հետ հանդիպմանը, գրում է interfax.az-ը:
Հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղի` այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքների վերականգնմանը չինական ընկերությունների մասնակցության հնարավորությունը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։