Քիմ Քարդաշյանը Հռոմում կրկնօրինակել է Անիտա Էկբերգի հայտնի լուսանկարը (լուսանկարներ)
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը շարունակում է «ցնցել» Հռոմում արված լուսանկարներով՝ այս անգամ կրկնօրինակելով «Քաղցր կյանք» իտալական կատակերգական դրամայից հայտնի դերասանուհի Անիտա Էկբերգի հայտնի լուսանկարը, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։
40-ամյա հեռուստաաստղը Տրևի շատրվանի մոտ լուսանկարվել է 1961 թվականին էկրաններ բարձրացած ֆիլմում դերասանուհու հայտնի կեցվածքով։ Լուսանկարում Քիմ Քարդաշյանը կրում է կարճ, կաշվե, ընձառյուծի մորթու նախշերով զգեստ՝ այն համադրելով բարձրակրունկ, կապերով սանդալների հետ։ Հեռուստաաստղի ձեռքին ակնոց և պայուսակ կա, իսկ վարսերը հավաքված են։
Ավելի ուշ Քիմը սպիտակ երկու կտորից բաղկացած հագուստով լուսանկարվել է այն «Իսպանական աստիճաններ»-ի վրա, որտեղ 68 տարի առաջ՝ «Հռոմեական արձակուրդներ» ֆիլմի նկարահանումների ժամանակ նկարահանվել է աշխարհահռչակ դերասանուհի Օդրի Հեփբերնը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Քիմ Քարդաշյանը շարունակում է իր հանգիստ վայելել Հռոմում։ SKIMS, KKW Fragrance և KKW Beauty ապրանքանիշերի հիմնադիրն ու սեփականատերը այցելել էր Վատիկան՝ արհամարհելով խիստ դրեսկոդի կանոնը, եղել էր Fendi նորաձևության տանը և շրջել Կոլիզեումում։
Քիմ Քարդաշյանն իր այցելություններից հրապարակել է լուսանկարներ, որոնցից առանձնացրել է Հայ ուղղափառ եկեղեցու պատրիարք Եղիշե Տերտերյանին պատկանած ոսկյա պանակեն, որի լուսանկարը հրապարակելով գրել է․ «Նվեր Հայաստանից»։ Պարբերականի պնդմամբ՝ հեռուստաաստղն արհամարել է Վատիկանի խիստ դրեսկոդի կանոնը, որի համաձայն` հագուստը պետք է ծածկի ծնկներն ու ուսերը, պետք է լինի առանց բացվածքների և զուսպ։