Պարետային ժամ՝ ընտանի կենդանիների համար. Ավստրալիայի քաղաքներից մեկում կատուներին արգելել են տնից դուրս գալ
Ավստրալիայի Մելբուռն քաղաքի մոտ գտնվող Նոքս քաղաքի քաղաքային խորհուրդը որոշում է ընդունել, որի համաձայն այս տարվա հոկտեմբերի 1-ից ընտանի կատուներն օրական 24 ժամ պետք է լինեն տանը, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Այս որոշումը նպատակ ունի տեղական վայրի բնությունը, ինչպիսին են սողունները, թռչունները և պարկամկները, պաշտպանել կատուներից։
Որոշման համաձայն՝ կատուները կարող են տնից դուրս գալ սեփականություն հանդիսացող տարածք միայն, սակայն կատուների տերերը նշում են, որ տան ցանկապատը չի կանխում կատուների թափառելը, իսկ նոր ցանկապատերի կառուցումը շատ թանկ է։ Նրանք նշել են, որ կատուներին տանը պահելը նման է վագրին կենդանաբանական այգում պահելուն։
Կենդանիներին բաց թողնելու պարագայում նրանց տերերը կարող են տուգանվել ընդհուպ 500 դոլարով: