Կիևի բնակարաններից մեկից օձ է փախել, մտել տաքսի ու մնացել այնտեղ (լուսանկարներ)
Կիևի բնակարաններից մեկից օձ է փախել, մտել տաքսի ու մնացել այնտեղ: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը՝ Կիևում կենդանիների փրկության թիմի մամուլի ծառայությանը հղումով:
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը:
Տեսահսկման համակարգի տեսախցիկների շնորհիվ հնարավոր է եղել պարզել, որ Pantherophis guttatus տեսակի ոչ թունավոր օձը դուրս է եկել բնակարանում վատ փակված տերրարիումից, պատուհանից անցել ծառի վրա, սողացել ցած ու մտել ու տեղավորվել մոտակայքում կայանված տաքսի մեքենայի դիզելային վառելիքի բաքի ու մեքենայի այլ մասի արանքում:
Սողունին դուրս բերելու համար փրկարարները ստիպված են եղել ապամոնտաժել բենզաբաքը:
Նշվում է, որ կենդանին անվտանգ դուրս է բերվել և վերադարձվել տերերին, որոնք էլ խոստացել են այլևս թույլ չտալ սողունի փախուստը: