Ֆրանսիական քաղաքում այնքան կարկուտ է տեղացել, որ բնակիչները ստիպված են եղել ձյուն մաքրող սարքեր օգտագործել (լուսանկարներ, տեսանյութ)
Ֆրանսիայի Պլոմբյեր Լը Բեն քաղաքում կարկուտ է տեղացել, որի շերտի բարձրությունը հասնում է մոտ 60 սանտիմետրի, հայտնում է UNN լրատվականը և հավելում, որ բնակիչները ստիպված են եղել ձյուն մաքրող սարքեր օգտագործել։
Արտակարգ իրավիճակների ծառայությունից տեղեկացրել են, որ շրջանում ուժեղ ամպրոպից հետո մոտ 60 սանտիմետր կարկուտ է տեղացել։
Կարկուտից ու հեղեղից բացի՝ տապալվել են ծառեր, վնասվել են էլեկտրահաղորդման գծեր։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։