ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում տապից առնվազն 63 մարդ է մահացել
ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում օդի ջերմաստիճանի բարձրացման հետևանքով առնվազն 63 մարդ է մահացել, հայտնում է wgntv.com-ը՝ հղում տալով տեղական Oregonian թերթին։
Միայն Մալթնոմա շրջանում, որում գտնվում է նահանգի ամենամեծ՝ Փորթլենդ քաղաքը, մահացել է 44-ից 97 տարեկան 45 մարդ։ Մահվան բոլոր դեպքերի պատճառը հիպերթերմիան կամ գերջերմությունն են, իսկ 2017-ից 2019 թվականների ընթացքում ամբողջ նահանգում հիպերթերմիայի հետևանքով մահացել էր 12 մարդ։
Վերջին երեք օրվա ընթացքում օդի ջերմաստիճանի բարձրացումը ռեկորդային ցուցանիշ է գրանցել՝ երկուշաբթի հասնելով +46,7 աստիճանի։