Ջիլ Բայդենը դարձել է Vogue-ի օգոստոսյան համարի դեմքը (լուսանկարներ)
ԱՄՆ-ի առաջին տիկինը դարձել է Vogue-ի նոր համարի դեմքը․ Ջիլ Բայդենը կզարդարի ամսագրի օգոստոսյան համարի շապիկը։ Ինչպես նշում են ամերիկյան լրատվամիջոցները, Ջիլ Բայդենը հեղինակավոր ամսագրի շապիկին կհայտնվի երկրի առաջին տիկին դառնալուց մի քանի ամիս անց, մինչդեռ նախկին առաջին տիկին Մելանյա Թրամփը 4 տարիների ընթացքում երբևէ չի հայտնվել ամսագրի շապիկին։
70-ամյա Ջիլ Բայդենին լուսանկարել է լուսանկարիչ Էննի Լեյբովիցը։ Շապիկի լուսանկարում Սպիտակ տան պատշգամբում կանգնած ԱՄՆ-ի առաջին տիկինը կրում է Oscar de la Renta նորաձևության տան ծաղկային տպագրությամբ զգեստ։
«Բժշիկ Ջիլ Բայդենը բոլորիս առաջին տիկինն է»․ ասվում է ամսագրի շապիկին։ Ամսագրի էջերում տեղ են գտել նաև Բայդենի և նրա ընտանիքի համատեղ լուսանկարները։