Մինի զգեստ և բարձրակրունկներ. Քիմ Քարդաշյանը շարունակում է Հռոմի «նվաճումը» (լուսանկարներ)
Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը շարունակում է իր հանգիստն անցկացնել աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում` Իտալիայի մայրաքաղաք Հռոմում, գրում է Daily Mail-ը` հրապարակելով պապարացիների արած թարմ լուսանկարները:
Դրանցում բազմազավակ մայրիկը կրում է ամառային վառ նախշերով կարճ զգեստ, որը հիանալիորեն ընդգծում է նրա բարեմասնությունները: Քարդաշյանը մետաքսե զգեստը համադրել է բարձրակրունկների ու սպորտային գլխարկի հետ:
Լուսանկարներում 40-ամյա հեռուստաաստղը վստահ քայլում է գիշերային Հռոմի փողոցներով` պարծենալով գայթակղիչ մարմնով:
Պարբերականը նկատում է, որ, ռեփեր Քանյե Ուեսթից բաժանվելու ֆոնին, Քարդաշյանը, ինչպես երևում է, լավ տրամադրություն ունի: