Ամերիկյան Նյու Ջերսի նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը
Նյու Ջերսին դարձել Է ԱՄՆ-ի 10-րդ նահանգը, որն այսօր ճանաչել է Արցախի անկախությունը, ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Ըստ հաղորդման՝ Նյու Ջերսի նահանգի Սենատը միաձայն ընդունել է նահանգի սենատոր Ջոզեֆ Լագանայի ներկայացրած 71-րդ բանաձևը։
Բացի Արցախի անկախության ճանաչումից, 71-րդ բանաաձևը Թուրքիային և Ադրբեջանին դատապարտում է Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչության դեմ նրանց ագրեսիայի համար և վերահաստատում նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: