Էրդողանը ցանկանում է վերահսկողության տակ վերցնել սոցիալական ցանցերը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել սոցցանցերը վերահսկելու համար, հաղորդել է Ahval-ը:
«Սոցիալական ցանցերի պլատֆորմներն օգտագործվում են սուտ եւ ապատեղեկատվություն տարածելու համար», - կարծում է Էրդողանը: Նրա խոսքով՝ աշխարհի ժողովրդավարական երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ն եւ Եվրոպայի երկրները, բախվում են նույն խնդիրներին, շատերը փնտրում են դրանց լուծման ուղիներ իրավական միջոցների օգնությամբ, եւ Թուրքիան պետք է նույնը անի: