Պուտինը «Գնդիկ Բոքոնիկ»-ն իր ամենասիրելի ստեղծագործություններից մեկն է անվանել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղիղ եթերում պատասխանելով իրեն ուղղված հարցերին՝ նշել է իր սիրած երեք գեղարվեստական ստեղծագործությունները, որոնց թվում է եղել նաև «Գնդիկ Բոքոնիկ»-ը հեքիաթը, գրում է vz.ru-ն։
Պուտինը պարզաբանել է, որ ունի երեք սիրելի ստեղծագործություն ՝ Լև Տոլստոյի «Պատերազմն ու խաղաղություն»-ը, Չայկովսկու «Առաջին կոնցերտ»-ը և «Գնդիկ Բոքոնիկը» ռուսական ժողովրդական հեքիաթը։
«Կխնդրեի իմ բոլոր գործընկերներին, որոնք բարձր պաշտոն են զբաղեցնում, հղում անել այդ աշխատանքին։ Ինչո՞ւ, քանի որ հենց դուք, հարգելի գործընկերներ, քծնանքի խոսքերը մաքուր ճշմարտություն կհամարեք և կընկնեք դրանց ազդեցության տակ, ապա ռիսկ կա, որ ձեզ կուտեն»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը պատասխանել է նաև այն հարցին, թե դպրոցի ուսուցիչներից ում է մինչ օրս հիշում։
«Մենք Թամարա Պավլովնա Չիժովա ունեինք, մինչև հիմա հիշում եմ ՝ առաջինից մինչև չորրորդ դասարանում էր դասավանդում։ Շատ բարի մարդ էր։ Ես նրան շատ լավ եմ հիշում», - ասել է նա։
Բացի այդ, Պուտինը հիշել է դասղեկ, գերմաներեն լեզվի ուսուցիչ Վերա Գուրևիչին։