Պաշտոնական․ Բենիտեսը՝ Էվերթոնի գլխավոր մարզիչ
Իսպանացի մասնագետ Ռաֆայել Բենիտեսը գլխավորեց «Էվերթոնը»։ Մերսիսայդյան ակումբը 61-ամյա մասնագետի հետ 3 տարվա պայմանագիր է կնքել։
Մարզչի վերջին աշխատավյրը եղել է չինական «Դալյան Պրոն», որից նա հեռացել է հունվարին՝ կորոնավիրուսի պատճառով։
Անգլիայում Բենիտեսը աշխատել է նաև «Նյուքասլում», «Չելսիում» ու «Լիվերպուլում», որը «Էվերթոնի» սկզբունքային մրցակիցն է։
«Կարմիրների» հետ Բենիտեսը հաղթել է Չեմպիոնների լիգան, Անգլիայի Գավաթը, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթն ու Անգլիայի Սուպերգավաթը։