3,2 մլն դոլար. ՌԴ-ն առաջիկա 2 տարում օգնություն կտրամադրի Հայաստանի` հակամարտությունից տուժած շրջաններին
Հունիսի 30-ին Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոիրկինը և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցչության ղեկավար Միխաելա Ստոյկոսկան փոխըմբռնման մասին հուշագիր են ստորագրել, որով մեկնարկում է Հայաստանի Հանրապետության` հակամարտությունից հետո առավել տուժած շրջանների աջակցության նախագիծը, որը ֆինանսավորվում է ՌԴ կառավարության կողմից և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստայան գրասենյակի կողմից` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համակարգմամբ:
Ինչպես հայտնում է ՌԴ դեսպանության մամուլի ծառայությունը, ծրագիրը նախատեսված է իրականացնել երկու տարում: Այդ ընթացքում ՌԴ պետբյուջեից օգնութուն կտրամադրվի 28 000 շահառուի, մասնավորապես` սահմանամերձ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում: Օգնության համար կհատկացվի 3,2 մլն դոլար:
Կոպիրկինն ընդգծել է, որ նախագծի հիմնական նպատակներից մեկը հակամարտության սրմամբ պայմանավորված սթրեսի շուտափույթ հաղթահարման, ուժերը վերագտնելու և առաջ շարժվելու հարցում հայ հասարակությանն աջակցելն է, ինչն Ռուսաստանը` որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից, մեծ ուշադրություն է դարձնում:
Դիվանագետի խոսքով` տվյալ նախաձեռնութունը Հայաստանին հատկացվող համակարգված սոցիալ-տնտեսական օգնության տարրերից մեկն է: