Բրիթնի Սփիրսին և ընկերոջը դատական լսումից հետո նկատել են Հավայան կղզիներում հանգստանալիս (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկյան փոփ աստղ, 39-ամյա երգչուհի Բրիթնի Սփիրսին և նրա 27-ամյա ընկերոջը դատական լսումից հետո նկատել են Հավայան կղզիներից Մաուիում հանգստանալիս, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը և հրապարակում պապարացիների կողմից արված լուսանկարները։
Լուսանկարները պապարացիների կողմից արվել են այն ժամանակ, երբ երգչուհին և ընկերը պատշգամբում են եղել։ Լուսանկարներում երկուսն էլ լողազգեստով են. Սփիրսի իրանցի ընկերը, որը ֆիթնեսի անհատական մարզիչ է, ցուցադրում է մկանները և ինքնանկարներ անում։
Պապարացիների կողմից արված լուսանկարներից բացի, իրենց հանգստից ինստագրամյան հրապարակումներ են արել նաև երգչուհին և ընկերը։
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին կայացել էր Բրիթնի Սփիրսի դատական հայցի առցանց լսումը՝ ընդդեմ իր հոր՝ Ջեյմի Սփիրսի։ 39-ամյա երգչուհին մինչ այժմ անհաջող պայքար է մղել իր հոր դեմ, որը 2008 թվականից ստանձնել է դստեր խնամակալությունը՝ վերջինիս անձնական գործերը և 60 միլիոն դոլար արժողությամբ կարողությունը տնօրինելու իրավասությամբ։
Նշենք՝ Ջեյմի Սփիրսն աստղի խնամակալության իրավունքը ստացել էր 2008 թվականին՝ Բրիթնիի՝ Քևին Ֆեդերլայնի հետ ամուսնալուծությունից հետո, որից հետո աստղը կորցրել է երեխաների խնամակալությունը և բուժում է ստացել հոգեբուժարաններում: Այդ ժամանակվանից ի վեր երգչուհու ունեցվածքն ու կյանքը ղեկավարում են նրա խնամակալները և փաստաբանները: