Տոնի Կրոսը կհեռանա Գերմանիայի հավաքականից
Եվրո-2020-ում Գերմանիայի հավաքականի անաջող ելույթից հետո Տոնի Կրոսը կավարտի կարիերան ազգային թիմում:
Bild-ի համաձայն՝ Մադրիդի «Ռեալի» 31-ամյա կիսապաշտպանն առաջիկայում կհայտարարի Գերմանիայի հավաքականից հեռանալու մասին:
Տոնի Կրոսը 2010 թվականից է խաղում Գերմանիայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 106 հանդիպում և դարձել 17 գոլի հեղինակ: 2014-ին նա դարձել է աշխարհի չեմպիոն:
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչում գերմանացիները 0:2 հաշվով պարտվել էին Անգլիայի հավաքականին և լքել պայքարը: