Հայկական VBET-ը Ուկրաինայի Սուպերգավաթի գլխավոր հովանավորն է
Հուլիսի 24-ին կկայանա ուկրաինական «Էլ կլասիկոն». Կիևի օլիմպիական մարզադաշտում կհանդիպեն ուկրաինական ֆուտբոլային գիգանտները, իսկ հանդիպման գլխավոր հովանավորը հայկական VBET ընկերությունն է:
VBET Սուպերգավաթի համար ուժերը կչափեն Կիևի «Դինամոն» ու Դոնեցկի «Շախտյորը»:
Դեռ մայիս ամսին հաստատվեց Վիվառո ընկերության միջազգային բրենդ VBET-ի մուտքը ուկրաինական շուկա: Ուկրաինայի Պրեմիեր լիգայի հետ այս համագործակցությունը VBET-ի համար ևս մեկ նոր ձեռքբերում է, ինչպես նաև կամրապնդի բարձր դիրք Ուկրաինայում սպորտասեր հասարակության շրջանակներում: