Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 128 դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 225 095 է, մահվան դեպքերինը՝ 5609
Հայաստանում հունիսի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 128 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225 095-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի գրանցվել, մահացածների թիվը 4514 է:
Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք ևս չի գրանցվել, մահվան այսպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1099 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5613-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 60 է, ընդհանուր առողջացածներինը՝ 216778, փաստացի բուժվողներինը՝ 2704: Մեկ օրում արվել է 3711 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 185 002 թեստ: