Հուլիսի 1-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Կաթնաղբյուր և Արամուս համայնքների ջրամատակարարումը
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 1-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Կաթնաղբյուր և Արամուս համայնքների ջրամատակարարումը: Այս մասին տեղեկացնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: