Տավուշի մարզի Աչաջուր համայնքի ԲԿ տնօրենն ազատման դիմում է գրել․ քաղաքական հայացքների պատճառով նրան մարզպետարանից սպառնացել էին և մեկ շաբաթ ժամանակ տվել. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Ավելի վաղ «Իրավունքը» գրել էր, որ Տավուշի մարզի Աչաջուր համայնքի բժշկական կենտրոնի տնօրեն Կորյուն Վարդապետյանին մեկ շաբաթ ժամանակ են տվել, որպեսզի վերջինս զբաղեցրած պաշտոնից հեռանա: Մեր աղբյուրի պնդմամբ՝ Վարդապետյանին սպառնում են քաղաքական հայացքների համար:
Բանն այն է, որ Վարդապետյանը բոլորովին չի համակրում օրվա իշխանությանը, ավելին՝ սատարում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ըստ մեր աղբյուրի՝ Կորյուն Վարդապետյանին սպառնալիքներ են հղում Տավուշի մարզպետարանից, իսկ ահա, ինչպես բոլորին է հայտնի, Տավուշի մարզպետը Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանն է:
Պարզվում է՝ բժշկական կենտրոնի տնօրենն արդեն ազատման դիմում է գրել: Վերջինս «Իրավունքի» հետ զրույցում հաստատեց լուրը, ապա խնդրեց իրեն զանգահարել վաղը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։