ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել, որում երևում է Սև ծովում դեպի Կերչի նեղուց նավարկող նիդերլանդական ռազմանավը՝ վերջինին հսկելու նպատակով օդ բարձրացած ռուսական կործանիչներից (տեսանյութ)
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Նիդերլանդների «Evertsen» ռազմանավը շարժվում Կերչի նեղուցի ուղղությամբ, հաղորդում է РИА Новости-ն:
Տեսանյութում երևում է, որ ՌԴ Օդատիեզերական ուժերի կործանիչները նիդերլանդական ռազմանավն ուղեկցում են Սև ծովում:
Ավելի վաղ Նիդերլանդների պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հունիսի 24-ին ռուսական ինքնաթիռները մի քանի ժամ «վախեցրել են» ռազմանավի անձնակազմին ու «հարձակման տպավորություն ստեղծել»:
Ռուսաստանի ՊՆ-ի փոխանցմամբ՝ նիդերլանդական ռազմանավը, գտնվելով միջազգային չեզոք ջրերում, փոխել է նավարկման հետագիծը և ուղղություն վերցրել դեպի Կերչի նեղուց, և Ռուսաստանի ջրային սահմանների խախտում թույլ չտալու համար ռուսական «Су-24» և «Су-30» կործանիչները օդ են բարձրացել, որից հետո նիդերլանդական ռազմանավը փոխել է ուղղությունը: Ռուսական կողմը շեշտել է նաև, որ ռազմական օդանավերը նիդերլանդական ռազմանավից անվտանգ հեռավորության վրա են թռիչք կատարել: