«Ես քեզ միշտ կսիրեմ». Victoria's Secret-ի «հրեշտակը» հայտնել է նշանադրության մասին (լուսանկարներ)

Հայտնի սուպերմոդել, Victoria's Secret-ի «հրեշտակ» Թեյլոր Հիլը հայտարարել է սիրելիի`Դենիել Ֆրայերի հետ նշանադրության մասին: Այս մասին նա գրել է Instagram-ում և կիսվել է մի քանի լուսանկարով:
Կադրերում Դենիելն ամուսնության առաջարկ է անում Թեյլորին՝ հանդիսավոր կերպով ծնկի իջնելով նրա առաջ: Լուսանկարն արվել է իտալական Սորենտո քաղաքում: Սիրահարները այնտեղ են հանգստանում:
Դենիելը Թեյլորին նվիրել է երեք ադամանդով մատանի: Ի պատասխան՝ մոդելն արտասվել է:
«Իմ լավագույն ընկեր, իմ հոգու ընկեր, ես քեզ միշտ կսիրեմ», - գրել է մոդելը: