Եվրո-2020. Ուկրաինայի հավաքականը լրացուցիչ ժամանակի ավելացված րոպեներին գրավեց Շվեդիայի դարպասը՝ պատմության մեջ առաջին անգամ դուրս գալով Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ
Եվրո-2020-ի 1/8-րդ եզրափակչի վերջին՝ Ուկրաինա-Շվեդիա դիմակայության արդյունքը ևս անսպասելի էր:
Հանդիպման հիմնական ժամանակի ավարտին հաշիվը 1-1 էր:
Լրացուցիչ ժամանակի վերջին րոպեներին փոխարինման դուրս եկած Արտյոմ Դովբիկը գլխի դիպուկ հարվածով գրավեց Շվեդիայի դարպասը՝ իր հավաքականին պատմության մեջ առաջին անգամ դուրս բերելով Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ:
Քառորդ եզրափակիչ փուլում կիսաեզրափակչի ուղեգրի համար Ուկրաինան կպայքարի մրցաշարի մեկ այլ ֆավորիտի՝ Գերմանիային հետագա պայքարից դուրս թողած Անգլիայի հավաքականի հետ: