Եվրո-2020․ Շվեդիա-Ուկրաինա խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ
Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի վերջին զույգի՝ Շվեդիայի ու Ուկրաինայի խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
Հանդիպման հաշիվը 27-րդ րոպեին բացեց ուկրաինացի ֆուտբոլիստ Զինչենկոն, ինչին շվեդները կարողացան պատասխանել միայն 43-րդ րոպեին․ աչքի ընկավ Ֆորսբերգը։
Այսպիսով, քառորդ եզրափակչի ուղեգիրը կվիճարկվի լրացուցիչ ժամանակում:
Աղբյուր ArmSport.am