Ըմբշամարտի երիտասարդական ԵԱ․ Մանվել Խնձրցյանը՝ արծաթե, իսկ Նարեկ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր
Գերմանական Դորտմունդ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը դարձել է մրցաշարի արծաթե մեդալակիր։
Եզրափակչում հայ ըմբիշը գոտեմարտել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ս․ Խունկերովի հետ ու պարտվել 2-8 հաշվով։
70 կգ քաշային կարգում Նարեկ Հարությունյանը չափազանց լարված պայքարում 7-6 հաշվով հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Դ․ Պացինաշվիլին ու նվաճել բրոնզե մեդալ։