Ֆրանկ դե Բուրը հեռացել է Նիդերլանդների ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Նիդերլանդների ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Կուրը հեռացվել է պաշտոնից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Նիդերլանդների ֆուտբոլի ասոցիացիան: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչում Նիդերլանդների ազգային ընտրանին պարտություն կրեց Չեխիայից 0:2 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից: Եվրո-2020-ի խմբային փուլում Նիդերլանդները հաղթել էր բոլոր երեք խաղերում:
«Մենք չհասանք մեր նպատակին: Նախորդ տարի `ստանձնելով այս պաշտոնը, գիտեի, որ մեծ ճնշման տակ ենք լինելու, սակայն այս պարտությունից հետո այն հսկայական է»,-ասել է մարզիչը:
Ֆրանկ դե Բուրը 51 տարեկան է: Նիդերլանդների ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց 2020 թվականին` փոխարինելով Ռոնալդ Կումանին: