Նատալյա Օրեյրոն անսպասելի ոճափոխության է դիմել` նկարահանվելով համարձակ ֆոտոշարքում (լուսանկարներ, տեսանյութ)
Ուրուգվայցի դերասանուհի և երգչուհի, Արգենտինայի քաղաքացի Նատալյա Օրեյրոն դիմել է կտրուկ ոճափոխության`մուգ վարսերը ներկելով շեկ: Այնուհետև 44-ամյա դերասանուհին նկարահանվել է բավականին համարձակ ֆոտոշարքում:
Ինչպես նշում է cosmo.ru-ն, «Վայրի հրեշտակ» սերիալի աստղն ուշագրավ փորձարկում է արել ոճի հետ: Գայթակղիչ շիկահեր դառնալուց հետո նա մերկ մարմնին կրել է խոր բացվածքով կոստյում` անկաշկանդ կեցվածք ընդունելով ֆոտոխցիկի առջև:
«Ողջույն շիկահեր: Երազած պատկեր»,- Instagram- ում ռուսերեն մեկնաբանել է Օրեյրոն, որը շատ կապված է Ռուսաստանի, ռուս ժողովրդի և այդ մշակույթի հետ: