«ԱՄՆ-ն իր գործընկերներին չի խնդրում ընտրություն կատարել իր և Չինաստանի միջև». Բլինկեն
ԱՄՆ-ն իր գործընկերներին և դաշնակիցներին չի խնդրում ընտրել Վաշինգտոնի կամ Պեկինի միջև, բայց Չինաստանի հետ մրցակցության և դիմակայության հարցերում հարկ է ավելի գործունորեն պահպանել միասնությունը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հունիսի 29-ին La Repubblica թերթում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Միացյալ Նահանգները հարգում է այն փաստը, որ մյուս երկրները ճյուղավորված հարաբերություններ ունեն Չինաստանի հետ: Մենք ոչ մեկին չենք խնդրում ընտրել մեր և Չինաստանի միջև: Բայց երբ մենք ստիպված ենք լինում գործ ունենալու այդ պետության հետ, լինեն դրանք որպես հակառակորդներ, մրցակիցներ, թե գործընկերներ, մենք շատ ավելի արդյունավետ ենք, եթե գործում ենք միասին: Եվ դա հավաստումը գտավ «Մեծ յոթնյակ»-ի, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ԵՄ-ի գագաթնաժողովներում»,- ասել է Բլինենը:
Նա Չինաստանը համարել Է «առավել բարդ երկիր, որի հետ հարկ է լինում գործ ունենալ»:
«Կան բնագավառներ, որտեղ մենք հակառակորդներ ենք, ինչ-որ տեղ՝ մրցակիցներ, իսկ ինչ-որ հարցերում՝ գործընկերներ»,- հավել է Բլինկենը: