Աջափնյակի թաղապետարանում անտեր վիճակ է․ վարչական շրջանը չունի ո՜չ ղեկավար, ո՛չ էլ ղեկավարի ԺՊ. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
««Իրավունքը» ստանում է զանգեր Աջափնյակի բնակիչներից, ովքեր ահազանգում են, որ թաղապետարանում «շունը տիրոջը չի ճանաչում» տրամաբանությամբ իրավիճակ է: Ահազանգողները մասնավորապես ասում են, որ թաղապետարանը չունի ո՜չ թաղապետ, ո՛չ էլ թաղապետի ժամանակավոր պաշտոնակատար:
Բնակիչներին հորդորել էին սպասել մինչև երկուշաբթի, որ գոնե ԺՊ կնշանակվի, ով լիազորված կլինի կնիքը գործածել: Բայց մինչ այս պահը թաղապետարանում նույն իրավիճակն է, մարդիկ էլ կանգնել են փաստի առաջ:
Քաղաքապետարանից փորձեցինք պարզել, թե ե՞րբ կնշանակվի կամ թաղապետ, կա՜մ ԺՊ, մեզ պատասխանեցին, որ հարցը իրենց ուշադրության կենտրոնում է: Կլինի՞, որ մի քիչ արագ կենտրոնանաք»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։