Երգչուհի Անդրա Դեյը մեկնաբանել է իր և Բրեդ Փիթի սիրավեպի մասին լուրերը
Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Անդրա Դեյը հերքել է hոլիվուդյան հայտնի դերասան Բրեդ Փիթի հետ սիրավեպի մասին լուրերը՝ դրանք որակելով «հոլիվուդյան հորինվածք»։
36-ամյա երգչուհին Entertainment Tonight-ի հետ զրույցում նշել է, որ իրականում երբեք չի հանդիպել դերասանին։
«Մենք չենք հանդիպում։ Նույնիսկ իրար չենք ճանաչում»,- ասել է Դեյը։
Երգչուհին նաև խոստովանել է՝ չնայած մայիսից շրջանառվող լուրերին, շարունակում է մնալ դերասանի երկրպագուն։
«Թեև պետք է խոստովանեմ՝ նա հրաշալի, տաղանդաշատ ու հիասքանչ դերասան է»,- հավելել է նա։
Ավելի վաղ Mirror-ը գրել էր, որ «Միացյալ Նահանգներն ընդդեմ Բիլլի Հոլիդեյի» (The United States vs. Billie Holiday) ֆիլմում կերտած դերի համար «Օսկար-2021»-ի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրված դերասանուհին և Փիթը հանդիպել են ապրիլի 26-ին տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ։
Նշենք, որ 36-ամյա Դեյը հայտնի է դարձել 2015 թվականին Cheers to the Fall դեբյուտային ալբոմի թողարկումից հետո։ Մեկ տարի անց նա առաջադրվել էր «Գրեմմի» մրցանակաբաշխության երկու անվանակարգերում։