Տապալվել է 170 ծառ, վնասվել՝ 45 մեքենա. հորդառատ անձրևների հետևանքները Մոսկվայում (տեսանյութեր)
ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայությունները հայտնել են, որ հորդառատ անձրևի հետևանքով Մոսկվայում տապալվել է 170 ծառ, իսկ Մոսկվայի մարզում՝ 108-ը, հայտնում է mk.ru-ն:
Նշվում է, որ բացի դրանից, ՌԴ մայրաքաղաքի փողոցներում վնասվել է 45 մեքենա, իսկ Մոսկվայի մարզում՝ 20-ը:
Հիշեցնենք, որ երկուշաբթի Մոսկվայում տեղատարափ անձրևներ են գրանցվել: Եղանակը Մոսկվայում և Մոսկվայի մարզում անկայուն կլինի մինչև ընթացիկ շաբաթվա վերջ՝ ցիկլոնի պատճառով: Ամեն օր սպասվում են տեղումներ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, օդերևութաբանները «գերտեղատարափ» են որակել մոսկովյան անձրևները. երեկ մի քանի ժամում գրանցվել է անձրևի` ամսական տեղումների նորմայի 70 տոկոսը:
Ռուսական լրատվամիջոցները հրապարակում են տեղատարափ անձրևների տեսանյութերը՝ այստեղ, այստեղ, այստեղ: