Իրանն իմ նախագահության օրոք միջուկային զենք երբեք չի ստանա. Բայդեն
ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ստեղծի, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է նախագահ Ջո Բայդենը Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ բանակցություններից առաջ:
«Իրանն իմ նախագահության օրոք երբեք միջուկային զենք չի ստանա»,- շեշտել է Բայդենը՝ նշելով, որ Իրանի շուրջ առկա իրավիճակը քննարկելու է իսրայելցի իր գործընկերոջ հետ:
Բայդենը նշել է, որ հրաման է տվել ավիահարվածներ հասցնել Սիրիայի և Իրաքի տարածքում Իրանի հովանավորությամբ գործող խմբավորումներին, որոնք, ըստ ամերիկյան պաշտոնական դիրքորոշման, հարձակումներ են կատարել ամերիկացի զինվորականների վրա:
ԱՄՆ նախագահն ասել է նաև, որ իր՝ Իսրայելի առջև ունեցած պարտավորությունն անփոփոխ է մնացել՝ Վաշինգտոնն աներկբայորեն հավատարիմ է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին:
Բայդենը հայտնել է նաև, որ շատ շուտով Սպիտակ տանն ընդունելու է նաև Իսրայելի նոր վարչապետ Նաֆթալի Բեննեթին: