Եվրո-2020. աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան դուրս մնաց հետագա պայքարից. 11-մետրանոց հարվածաշարում Մբապեի վրիպման շնորհիվ Շվեյցարիան դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)
ԵՎՐՈ-2020. 1/8 եզրափակիչ
Ֆրանսիայի հավաքականը Բուխարեստում կայացած խաղում 11 մետրանոց հարվածաշարերով զիջեց Շվեյցարիայի հավաքականին ու դուրս մնաց ԵՎՐՈ-2020-ից: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 3:3 հաշվով:
15-րդ րոպեին Սաֆերովիչը գլխի հարվածով առաջ մղեց շվեյցարցիներին: Երկրորդ կեսի սկզբնամասում շվեյցարացիները լավ շանս ունեին զարգացնելու հաջողությունը, սակայն Ռիկարդո Ռոդրիգեսը չկարողացավ իրացնել 11 մետրանոցը:
Ընդամենը երկու րոպե անց Բենզեման հավասարեցրեց հաշիվը, ևս երկու րոպե անց «Ռեալի» հարձակվողը առաջ մղեց ֆրանսիացիներին: 75-րդ րոպեին հեռահար հարվածով գոլի հեղինակ դարձավ Պոլ Պոգբան, իսկ 6 րոպե անց «Բենֆիկայի» հարձակվողը դուբլ ձևակերպելով հաշիվը դարձրեց 3:2, իսկ 90-րդ րոպեին Գավրանովիչը հավասարեցրեց հաշիվը:
Լրացուցիչ 30 րոպեների ընթացքում դարպասի գրավում չարձանագրվեց: 11 մետրանոց հարվածաշարերում վճռորոշ պահին վրիպեց ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն, ինչի արդյունքում շվեյցարացիները դուրս եկան քառորդ եզրափակիչ ու կմրցեն Իսպանիայի հավաքականի հետ: