Աբազյանը կմնա՞ ԱԱԾ տնօրեն. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման երեք տարվա ընթացքում փոխվել է ԱԱԾ հինգ տնօրեն: Արտահերթ ընտրություններից հետո ակտիվացել են քննարկումներն այն հարցի շուրջ, թե արդյո՞ք նորից կփոխվի ԱԱԾ տնօրենը:
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ առաջիկա օրերին ԱԱԾ տնօրեն, գնդապետ Արմեն Աբազյանին կշնորհվի գեներալ-մայորի կոչում: Այս հանգամանքը նկատի ունենալով՝ համակարգում վստահ են, որ նա կշարունակի պաշտոնավարել ԱԱԾ տնօրենի պաշտոնում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։