Կանադայում ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել
Կանադայում ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել, քանի որ երկրի արեւմուտքն ու Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հյուսիս-արեւմուտքը աննախադեպ ջերմային ալիքի տակ են գտնվում, հայտնել է BBC-ն:
Բրիտանական Կոլումբիայի Լիտոն քաղաքում ջերմաստիճանը կիրակի հասել է մինչեւ 46,6°C-ի՝ գերազանցելով 84 տարվա ռեկորդը:
ԱՄՆ-ը եւ Կանադան նախազգուշացրել են քաղաքացիներին տապի «վտանգավորության» մասին, որը կարող է պահպանվել այս շաբաթ:
Փորձագետները սպասում են, որ կլիմայի փոփոխությունը կավելացնի ծայրահեղ եղանակային երեւույթների հաճախականությունը, ինչպիսիք են ջերմային ալիքները: Այնուամենայնիվ, դժվար է որեւէ կոնկրետ իրադարձություն կապել գլոբալ տաքացման հետ:
Բարձր ճնշման գոտին հսկայական է՝ Կալիֆոռնիայից մինչ Կանադայի արկտիկական տարածքներ. այն Այդահո նահանգով հասնում է մինչեւ երկրի խորքերը:
Լիտոնը, որը գտնվում է Վանկուվերից մոտ 250 կմ հյուսիս-արեւելք, 1937 թվականին գերազանցել է Կանադայի նախորդ ռեկորդը՝ 45°C-ը:
Բրիտանական Կոլումբիայի ավելի քան 40 այլ վայրերում նոր ռեկորդներ են սահմանվել:
Ըստ կանխատեսումների՝ հավանականություն կա, որ ջերմաստիճանը կարող է գերազանցել 47°C-ը: