Չիրացված 11 մետրանոց, դուբլ՝ 2 րոպեում. Բենզեման առաջ է մղում Ֆրանսիայի հավաքականին
Ֆրանսիայի հավաքականը Բուխարեստում մրցում է Շվեյցարիայի հավաքականի հետ:
Առաջին խաղակեսից հետո շվեյցարացիները հաղթում էին նվազագույն հաշվով: Երկրորդ կեսի սկզբնամասում շվեյցարացիները լավ շանս ունեին զարագցնելու հաջողությունը, սակայն Ռիկարդո Ռոդրիգեսը չկարողացավ իրացնել 11 մետրանոցը:
Ընդամենը երկու րոպե անց Բենզեման հավասարեցրեց հաշիվը, ևս երկու րոպե անց «Ռեալի» հարձակվողը առաջ մղեց ֆրանսիացիներին: