Հյուսիսային Կորեայի վշտացած քաղաքացիները անհանգստանում են «նիհարած» առաջնորդ Կիմ Չեն Ընի համար
Հյուսիսային Կորեայի վշտացած քաղաքացիները անհանգստանում են «նիհարած» առաջնորդ Կիմ Չեն Ընի համար, հաղորդում է AP-ն:
«Մեր ժողովրդի սրտերը ցավով լցվեցին, երբ տեսանք հյուծված (Կիմին)», - Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությունը մեջբերում է տեղի բնակչի խոսքերը:
Պետական լրատվամիջոցների վերջին լուսանկարներում Կիմը նիհարած տեսք ունի: Որոշ դիտորդներ Հյուսիսային Կորեայից ասում են, որ Կիմը, որը մոտ 170 սանտիմետր հասակ ունի եւ նախկինում կշռում էր 140 կիլոգրամ, հնարավոր է՝ կորցրել է 10-20 կիլոգրամ:
Կիմի առողջությունը արտերկրում ուշադրության կենտրոնում է գտնվում, քանի որ 37-ամյա առաջնորդը հրապարակավ չի նշանակել իրեն հաջորդողին:
Սեուլի որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Կիմը, հավանաբար, առողջությունը բարելավելու համար դիետա է պահում, իսկ մյուսները ենթադրում են, որ քաշի զգալի կորուստը կարող է կապված լինել առողջական խնդիրների հետ: