Եվրո-2020. Ֆրանսիան ու Իսպանիան ֆավորիտ են 1/8 եզրափակիչում
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի 1/8 եզրափակիչում աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականն ուժերը կչափի Շվեյցարիայի թիմի հետ, իսկ իսպանացիները կմրցեն աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի հետ:
Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կայանալիք Խորվաթիա - Իսպանիա խաղում բուքմեյքերական գրասենյակներն իսպանացիների հաղթանակը միջինը գնահատում են 1.57 գործակցով, խորվաթներինը՝ 6.50, իսկ ոչ ոքին՝ 3.75։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին, գլխավոր մրցավարն է թուրք Ջունեյթ Չակիրը:
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվելիք Ֆրանսիա - Շվեյցարիա խաղում Դիդյե Դեշամի գլխավորած թիմի հաղթանակը ստացել է 1.60 գործակից, շվեյցարացիներինը՝ 6.00, իսկ ոչ ոքին՝ 3.80: Երևանի ժամանակով 23:00-ին մեկնարկելիք խաղը կսպասարկի արգենտինացի Ֆերնանդո Ռապալինին:
Հիշեցնենք, որ այս 2 զույգերի հաղթողները քառորդ եզրափակիչում կհանդիպեն իրար հետ: