«Մինչեւ ականջներիս ծայրը սիրահարված էի ու պատրաստ ամեն ինչի». Զուդինան պատասխանել է լուրերին, թե Տաբակովի հետ սիրավեպ է ունեցել նախքան չափահաս դառնազլ
Մարինա Զուդինան անկեղծ հարցազրույց է տվել Անտոն Կրասովսկուն նրա YouTube-յան «Антонимы» հաղորդման համար։ Օլեգ Տոբակովի այրին պատմել է, թե ինչպես է սկսել իր սիրավեպը հայտնի ռեժիսորի հետ եւ մեկնաբանել է տեղեկություններն այն մասին, որ իր ու Օլեգ Պավլովիչի հարաբերությունները սկսվել են, երբ ինքը դեռ անչափահաս է եղել։ Զուդինան ընդգծել է, որ այն պահին, երբ իրենք առաջին անգամ սեռական հարաբերություն են ունեցել, ինքն արդեն չափահաս է եղել։
«Ես Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ ընդունվել եմ 16 տարեկանում, սակայն մեր սիրավեպը սկսվել է, երբ ես արդեն 18 տարեկան էի։ Ես նույնիսկ 18 տարեկան ու երեք ամսական էի, չափահաս։ Ոչ ոք ինձ ոչ մի բանի չի հարկադրել։ Ես մինչեւ ականջներիս ծայրը սիրահարված էի նրան եւ պատրաստ էի ամեն ինչի։ Շատերն էի երազում այդ մասին, եւ հարկավոր չէր լինի ոչ ոքի համոզել»,- հայտնել է Զուդինան։
Ռեժիսորի այրու խոսքով՝ Տաբակովը շատ էր հպարտանում, որ կարողանում է դերասանուհիներին գրավել հետաքրքիր նախագծերով, թատրոնում լավ վարձատրությամբ եւ ոչ թե «այլ» մոտիվացիայով։ «Նա հպարտանում էր, որ լավ գումար է վճարում իր դերասանուհիներին։ Հպարտանում էր, երբ կարողանում էր շատ վճարել։ Նա ամենից առաջ տնտեսվար էր։ Օլեգ Պավլովիչը գումար էր ներդնում տաբեր նոր նախագծերում»,- նշել է Զուդինան։
Ի դեպ, Մարինան Տաբակովի երկրպագուներ էր գրեթե մանուկ հասակից։ Նա երազում էր դերասանուհի դառնալ, իսկ նրա մայրը, որը երաժշտական մանկավարժ էր, նրա հետ շատ եր զբաղվում։ Մարինան վոկալ է սովորել, պարեր եւ զբաղվել ձայնի մասնագետի հետ՝ այն զարգացնելու համար։ Զուդինան ցանկանում էր սովորել թատերական ուսումնարանում, ընդ որում, հենց Օլեգ Տաբակովի մոտ։ 1981թ․-ին, երբ նա 16 տարեկան է դարձել, Տաբակովի մոտ մրցույթի է գնացել Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտում։ Զուդինան անցել է հարցազրույցը, երկու հինգ ստանել եւ միանգամից երկրորդ կուրս ընդունվել։
Նրանց սիրավեպի սկսվելու պահին Օլեգ Տաբակովն ամուսնացած էր դերասանուհի Լյուդմիլա Կրիլովայի հետ։ Նրանք մեծացնում էին երկու երեխաներին՝ որդուն՝ Անտոնին եւ դստերը՝ Ալեքսանդրային։ Ընդ որում, ռեժիսորի դուստրը մեկ տարով մեծ էր Զուդինայից եւ սովորում էր Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտում։ Հոր ու Զուդինայի հարաբերությունները ծանր հարված էին ռեժիսորի երեխաների համար, նրանք երկար ժամանակ չէին կարողանում հորը ներել, որ նա լքել է իրենց մորը։
Տաբակովը գրեթե տաս տարի թաքցրել է սիրավեպը Մարինայի հետ, իսկ Մարինային գոհացնում ր գաղտնի «մուսայի» դերը։ Նրանք ամուսնացել են 1995թ․-ին։ Հարաբերությունների ընթացքում ռեժիսորը երկու երեխա է ունեցել՝ որդին՝ Պավելը եւ դուստրը՝ Մարիան։