ԱՄՆ-ը նշել է «Արմագեդոնի սրի» փորձարկման տարեթիվը
Ամերիկյան հեռանկարային Ground Based Strategic Deterrent (GBSD) միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների (ՄԲՀ) ամառային փորձարկումները նախատեսված են 2023թ., տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով Popular Mechanics ամսագրին։
Պարբերականը, նոր զենքն անվանելով«Արմագեդոնի սուր», հիշեցնում է, որ այն փոխարինելու է գործող LGM-30G Minuteman III ՄԲՀ-ին՝ ԱՄՆ ցամաքային միջուկային եռյակի բաղադրիչին։ GBSD ծրագիրը ենթադրում է 61 մլրդ դոլարի ֆինանսավորում առաջիկա տասը տարիների համար։
Պարբերականը գրում է, որ Northrop Grumman կորպորացիայի կողմից ստեղծվող հրթիռը «կապահովի արագ արձագանքման միջուկային զենքի առաքման համակարգը, որը կարող է խոցել գրեթե ցանկացած կետ Երկրի վրա հաշված րոպեներում»։
Ամսագրի համաձայն՝ ներկայում GBSD մշակումը ենթահամակարգերի «կոնստրուկցիայի կրիտիկական ստուգման» փուլում է։ Նշվում է, որ զենքի ստեղծման համար օգտագործվում են թվային տեխնոլոգիաներ։ Մասնավորապես, միայն նոր հրթիռի օպտիմալ կոնֆիգուրացիայի ընտրության վրա, որը կատարվում է համակարգչով, ծախսվել է վեց մլրդ դոլար։
Popular Mechanics-ը հիշեցնում է, որ ԱՄՆ ՌՕՈւ-ն նախատեսում է ձեռք բերել 400 միավոր GBSD, յուրաքանչյուրը հագեցած կլինի 335 -350 000 կիլոտոննա (տրոտիլային համարժեքով) հզորությամբ W87-1 ջերմամիջուկային գլխիկով։
Ծրագրի բարձր արժեքը արժանանում է նրա հակառակորդների քննադատությանը, որոնք առաջարկում են, մասնավորապես, արդիականացնել հին LGM-30G Minuteman III-երը։