Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը պատասխանել է Մոուրինյոյի քննադատությանը
Անգլիայի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն պատասխանել է իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի քննադատությանը: Ավելի վաղ պորտուգալացի մասնագետը հայտարարել էր, որ Եվրո-2020-ում Շոուն անհաջող է իրացնում ստանդարտ դիրքերը:
«Չեմ հասկանում, թե ինչու է նա մինչև հիմա փորձում վնասել ինձ: Չեմ կարծում, որ ամեն բան այդքան վատ է, որքան նա է ասում: Մոուրինյոն պետք է կատարի իր աշխատանքը: Ես արդեն ուշադրություն չեմ դարձնում նրա կողմից բացասական կողմերին: Նա կարող ասել ինչ ցանկանում է, իսկ ես կկենտրոնանամ ինձ վրա»,- Շոուի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Լյուկ Շոուն ու Ժոզե Մոուրինյոն միասին աշխատել են «Մանչեսթեր Յունայթեդում»: