«Երբեմն ուզում ես փախչել իրականությունից եւ հայտնվել բնության գրկում». Աննա Թովմասյանի լուսանկարը Դիլիջանից
Երգչուհի Աննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Աննան գունավոր շորտ է կրում, որը համադրել է սպիտակ վերնաշապիկի հետ։ Երիտասարդ մայրիկը հավաքել է մազերը, սպիտակ մարզակոշիկներ ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ արեւային ակնոց, վզնոց, մատանիներ։ «Երբեմն ուզում ես փախչել իրականությունից եւ հայտնվել բնության գրկում»,- հրապարակումը մկենաբանել է նա:
Օրերս տեղադրված կադրերում Աննան սպիտակ զգեստ էր կրում։ Երգիչ Արամեի կինն այն համադրել էր բաց գույնի բարձրակրունկների հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերը, նախընտրել բնական շպար։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ վառ պայուսակ, վզնոց։ Հետեւորդները դրական խոսքեր էին գրել Աննային։